Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Արդեն կարելի է երկարեցնել նաև ոտքերը

Արդեն կարելի է երկարեցնել նաև ոտքերը

Ինչպե՞ս երկարեցնել ոտքերը, ձեռքերը, մատները, մի խոսքով՝ վերջույթները։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի (Ե.Վ.Վ.Ե.Կ.) , ինչպես նաև` մի շարք այլ բուժհաստատությունների ոլորտի մասնագետներ փորձում էին պատասխանել այս հարցերին, ներկայացնել Հայաստանում էսթետիկ վիրաբուժության հիմնահարցերը։

Ե.Վ.Վ.Ե.Կ-ի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանը խոսեց էսթետիկ վիրաբուժության բնագավառում էլիզարովի մեթոդի արդյունվետության մասին, ներկայացրեց նաև կենտրոնի նոր կայքը:

Խոսվեց այն մասին, որ Ե.Վ.Վ.Ե.Կ.-ում ստորին վերջույթների էսթետիկ բուժում անցած անձանց 68 տոկոսը oտարերկրացիներ են, 32 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներ: Սա բացատրվեց նրանով, որ ՀՀ քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է, բացի այդ, նրանք սակավ ուշադրություն են դարձնում ոտքերի էսթետիկ խնդիրներին, կան նաև սոցիալ-տնտեսական և հոգեբանական մի շարք գործոններ, որոնցով բացատրում է Հայաստանում ոտքերը երկարացնել կամ վերակառուցել ցանկացողների ցածր տոկոսը:

Նշվեց, որ Ե.Վ.Վ.Ե.Կ.-ում վիրահատված անձանց աշխարհագրությունը ներառում է Հարավկովկասյան տարածաշրջանը, Եվրոպան, Ավստրալիան, ԱՄՆ-ն, Կանադան և այլ երկրներ:

Նշենք նաև, որ Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը գործում է 1989 թ.-ից։ Կենտրոնում բուժվում են բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ հիվանդություններ, ինչպես նաև՝ կատարվում են ստորին վերջույթների էսթետիկ շտկումներ։

 

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ